
Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի և, ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի «պատմությունը», կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից:
«Հայկական պատմությունը» մի անհասկանալի կտրտված պատումների շարք է՝ առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է, և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:
Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում…: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա:
Մնացած բոլոր «քննարկումները» ուղղակի պրոֆանացիա է: