Բաժիններ՝

Երևանի և Լիտվայի քաղաքի գործարարները հանդիպել են

Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Երևանի և Լիտվայի Ալիտուս քաղաքի գործարարների հանդիպում։ Նախքան Հայաստան այցելելը Լիտվիայի պատվիրակությունը ճանաչողական այցով եղել էր Վրաստանում: Պատվիրակության կազմում են սննդարդյունաբերության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի, բուժտեխնիկայի, պլաստիկ արտադրության, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ:

rombulasՊատվիրակության ղեկավար, Լիտվայի ԱԱՊ տարածաշրջանային տնօրեն Ռոմուալդաս Ամբրոժյավիչը գոհունակությամբ նշեց, որ իրենց այցելությունների ընթացքում Վրաստանում և Հայաստանում կարողանում են անձամբ ծանոթանալ երկրում առկա իրավիճակին ու համագործակցության զարգացման հնարավորություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում դեռ չեն հասցրել շատ վայրերում լինել, այցելել են Ալավերդու պղնձամոլիբդենային գործարան, որից բավականին տպավորված են:

«Մենք կքննարկենք հայ-լիտվական համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հնարավորությունները, այնուհետև ես զեկույց կներկայացնեմ Լիտվայի ԱԱՊ, այն կտեղադրվի կայքում և հասանելի կլինի լիտվացի գործարարներին»,- ասաց Ռ. Ամբրոժյավիչը:

ubisՎիլնյուսում սննդարդյունաբերության ոլորտում գործող «Ացտաս» գործարանի գլխավոր տնօրեն Ալոիզաս Ուբիսի խոսքով՝ հարկավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել երկկողմ առևտրաշրջանառության համար, քանի որ միակողմանի հարաբերությունները հաջողություն չեն ունենում. «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Կարծում եմ, լուրջ պոտենցիալ կա և պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

Նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և մինչ այս չի աշխատել հայ գործընկերների հետ, նա հայտնեց, որ Հայաստանն իր համար գրավիչ է նաև որպես երկիր, որտեղից հեշտությամբ կարելի է մուտք գործել Իրան:

Լիտվացիներին ներկայացվեց ՀՀ-ում ներդրումային միջավայրը, արտահանմանը միտված արտադրության ճյուղերը: Լիտվայի ներկայացուցիչները դեղագործության ոլորտի հայկական ձեռնարկություններին հրավիրեցին աշնանը Վիլնյուսում կայանալիք դեղագործական ցուցահանդեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս