
«ԼԵՌԱԶ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն

Կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 29-ի թիվ 212 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԼԵՌԱԶ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 19 շենք, հ.38 հասցեում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 195 լիցենզիան (տրված` 24.02.2010թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ: «ԼԵՌԱԶ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետ: