«Քառյակն ականապատված է». «Ա1+»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ` քառյակն ականապատված է, նվազագույնը երկու ընդդիմադիր ուժ իշխանության վերահսկողության տակ է. «Նույն Դաշնակցության կապերը գործող իշխանության հետ բավականին խորն են եւ նույն «Ժառանգությունը» շատ անհասկանալի մի կառույցի է վերածվել, որտեղ պարզ չի՝ ով ով է, ով ում է ներկայացնում, եւ այնտեղ պարզ չի՝ ով է իշխանությունը, ով է ընդդիմություն»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Ս. Դանիելյանը։

ԲՀԿ-ն միայնակ էլ կարող է իշխանափոխություն անել, եթե համապատասխան իրավիճակ ստեղծվի, բայց կուլիսային քայլերի միջոցով,- կարծում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ դա ավելի նման կլինի թավշյա իշխանափոխության. «Սակայն ավելի կտրուկ քայլերի համար ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը կարող է շատ կարեւոր լինել»։

Ստեփան Դանիելյանը համոզված է, որ քառյակի 12 կետերն ընդամենը ժամանակի ձգձգում է, պարզ չէ, թե որն է լինելու քառյակի հաջորդ քայլը սեպտեմբերի 30-ից հետո, երբ պարզ կդառնա, որ 12 կետերը չեն կատարվել. «Այդ ոչ իշխանական ուժերը էդ հաջորդ քայլը չունեն, այսինքն՝ եթե դու գնում ես ուժային եղանակով իշխանության փոփոխությանը, ապա դու համապատասխանաբար պետք է փոխես քո հռետորաբանությունը եւ պետք է կոնկրետ քայլեր կատարես եւ համապատասխան կոչով դիմես հանրությանը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նման բան չկա»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս