
Վրաերթի են ենթարկվել երեք կովեր (լուսանկարներ)

Այսօր ժամը 8-30-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հանրապետություն» փողոցում երեք կովեր են ընկել ավտոմեքենայի տակ, որոնցից երկուսը սատկել են, մեկը՝ վիրավորվել է։ Աբովյան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Ջիվան Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգ են ստացել ժամը 8 անց 39-ին։
Ըստ նրա, ավտոմեքենայի վարորդը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Մխիթարյանն ասաց նաև, թե այս պահին չի կարող հստակ նշել՝ ով է եղել պատահարի մեղավորը։