
Ովքեր պետք է զգուշանան արևայրուք ընդունելուց

Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այդպիսի մաշկ ունեցողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն, թե որքան ժամանակ են անցկացնում արևի տակ: Այսպիսով, արևից պետք է զգուշանան`
- բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, ովքեր վառվում են արևից և սխալ արևայրուք ստանում
- մարդիկ, ովքեր շատ պեպեններ և խալեր ունեն
- բաց գույնի աչքեր և մազեր ունեցողները
- մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները
Անհանգստանալու պատճառ կարող է դառնալ ոչ սիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը և մեծացել չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի օգնությանը: