Բաժիններ՝

Ջրազրկում. 5 միջոց ինչպես խուսափել դրանից, նախանշաններն ու վտանգները

Ամառային շոգը ու արևի ճառագայթները իրենց դրական հատկանիշներից բացի` ունեն նաև բացասական կողմեր: Տապը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը: Ջրազրկումն իր հերթին բերում է օրգանիզմում մի շարք պրոցեսները խաթարմանը, որը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատացման, իսկ խորը ու երկարատև ջրազրկումը մի շարք լուրջ առողջական խնդիրների:  Aroxj.am-ը ներկայացնում է ջրազրկումը կանխելու 5 միջոց:
Ջուր խմեք: Սա այնքան պարզ է ու ակնհայտ, որ մարդիկ երբեմն մոռանում են այս հանգամանքի մասին ու օրվա ընթացքում ջուր շատ քիչ են օգտագործում: Հիշեք, որ մարդու օրգանիզմի 70 տոկոսը կազմված է ջրից: Ջուրը օրգանիզմի համար կենսական նշանակություն ունի:

Աշխատեք օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջուր խմել: Ավելի մանրամասն, թե ինչ պարբերականությամբ և որքան ջուր է հարկավոր խմել կարող եք կարդալ այստեղ: (Տես նաև՝ Այս թեմայով բաժնի հղումներ)

Սուրճի ավելորդ քանակությունը ավելորդ է: Թվում է առանց սուրճի հնարավոր չէ թարմանալ ու առույգանալ: Այդպես չէ: Փորձեք մեկ բաժակ սուրճի փոխարեն մեկ բաժակ սառը ջուր և կարճատև ու հեշտ կատարվող վարժություն՝ օրինակ մեջքի ձգումներ, կքանիստ: Սուրճը օրգանիզմից վերցնում է անհրաժեշտ խոնավության մոտ 10 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ մենք հաճախ սուրճ խմելուց հետո ծարավում ենք: Սուրճը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը:

Ոչ՝ ալկոհոհոլին: Ալկոհոլը ոչ միայն վնասակար է առողջության առհասարակ, այլ նաև հանգեցնում է ջրազրկման: Բանն այն է, որ ալկոհոլում առկա որոշակի տարրեր չորացնում են մաշկը, առաջացնում են մի շարք օրգանների աշխատանքի դիսֆունկցիա, մեծացնում են ջրազրկման վտանգը:

Թարմ քամված հյութեր: Օրվա ընթացքում մի քանի անգամ կարող եք տարբեր մրգերից պատրաստված հյութեր օգտագործել: Դրանք ոչ միայն կթարմացնեն ձեզ, այլ նաև կբարձրացնեն օրգանիզմի խոնավության աստիճանը: Բացի այդ թարմ քամված հյութերը պարունակում եմ մի շարք վիտամիններ ու օգտակար հանքանյութեր, որոնք նպաստում են, որպեսզի մաշկի բջիջները անընդհատ փոխվեն ու նորերն առաջանան, ինչն էլ իր հերթին պահպանում է մաշկի առողջությունը:

Օդորակիչը փրկություն չէ՝ հակառակը: Թվում է ամառվա տապից խուսափելու լավագույն միջոցը օդորակիչն է: Իսկ իրականությունը ճիշտ հակառակն է: Օդորակիչները նպաստում են ջրազրկմանը: Օդորակիչը իր աշխատանքը կատարելու համար տարածքից վերցնում է առկա խոնավությունը: Հենց այդ պատճառով դուք այն սենյակում որտեղ նստած եք օդորակիչի ներքո անընդհատ ջուր խմելու կարիք եք զգում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս