
Հալեպում երեկվա պայթյունների հետևանքով հայ զոհերի թիվը հասել է 4-ի

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է:
Մահացել է նաև երեկ զոհված Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Խաչատուրյան-Արուշյանը:
Երեկ հաղորդվել էր, որ հայուհի է զոհվել նաև քաղաքի Ճալլա թաղամասում հրասանդի արկի պայթյունի պատճառով: Զոհվածը Սոնա Բալըքյանն էր:
Նոր գյուղի հայկական Սուրբ երրորդություն (Զվարթնոց) եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էին Ժուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Գալեմքերյանը:
Վերջինս ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: