
9 հետաքրքիր փաստ սուրճի մասին

facte.ru կայքը ներկայացրել է 9 հետաքրքիր փաստ սուրճի մասին:
1. Յուրաքանչյուր տարի աշխարհում օգտագործվում է 500 բիլիոն բաժակ սուրճ: Սուրճը աշխարհում ամենաշատ օգտագործվող երկու ապրանքներից մեկն է: Սուրճից ավելի շատ մարդկությունը միայն նավթ է գնում:
2. Սուրճի ծառի թփերն ուտող այծերը այնքան մեծ բավականություն են ստացել դրանից, որ դա նկատել են հովիվները: Նրանք էլ որոշել են օգտագործել դրանք՝ հասկանալու համար կենդանիների «երջանկության գաղտնիքը»: Այդպես էլ հայտնվեց աշխարհում հայտնի ըմպելիքը:
3. Ռուս ցար Ալեքսեյ Միխայլովիչին նրա բժիշկը սուրճ էր նշանակել մրսածության և գլխացավերի համար: Արևմուտքում սուրճն օգտագործում էին աչքերի հիվանդության բուժման համար:
4. Սուրճը եղբայրներին փրկել է մահապատժից: Գուստավ 3-րդի որոշմամբ՝ երկու եղբայրներին մահապատժի ենթարկելու փոխարեն սկսեցին փորձարկումներ կատարել՝ հասկանալու համար օրգանիզմի համար առավել վտանգավոր է թե՞յը, թե՞ սուրճը:
5. Սուրճը չարաշահել է Օնորեն դը Բալզակը. ամեն օր նա 60 բաժակ սուրճ է խմել:
6. ճապոնիայում նույնիսկ սուրճի լոգանք են ընդունում:
7. Կոֆեինը գրգռում է ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է սեռական գրգռվածության համար:
8. Դեղագործները նշում էին, որ սուրճը նվազեցնում է աշխատունակությունը, սակայն նրանց հակադարձեցին, որ սուրճը խթանում է ուղեղն ու կենտրոնական նյարդային համակարգը, օգնում է հաղթահարել հոգնածությունը և ընդհակառակը՝ բարձրացնում է աշխատունակությունը:
9. Հին արաբների մոտ ընդունված էր, որ ամուսինը պետք է կարողանա իր կնոջ համար սուրճ պատրաստել և ընդունակ լինել բավարարել սուրճի հետ կապված նրա ցանկությունները: Եթե ամուսինը պատրաստ չէր բավարարել այդ պահանջները, ապա կինը կարող էր օրինական կարգով ամուսնալուծվել նրանից: