Առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան:
Ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տարեկան տղա: Վերջինիս հայրը, ով նույնպես եղել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից, 1 տարի առաջ մահացել է հենց նույն օրը:
Այդ համալիրները կտեղակայվեն Իրաքի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմաններին, և նրան կպաշտպանեն այդ երկրներից հնարավոր օդային հարձակումներից ու բալիստիկ հրթիռների արձակումներից:
Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից կիսաեզրափակիչ են անցել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները. 1-ինն էր ֆինլանդացի Յանի Սուորանտան` 568 միավորով, 2-րդը նույպես ֆին Միկա Կինիսիավին էր 562 միավորով, 3-րդը Ռազմիկ Մինասյանը 555 միավորով, 4-րդը Շանթ Սարգսյանը 283 միավորով:
Խոսքը գնում է ներկայումս արդյունահանվող 200 միլիոն խորանարդ մետրը մինչև 2020 թվականը 30 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Ավստրալիայի տարածքում:
Յարոշն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջով՝ այդպես արձագանքելով Գերագույն ռադայի կողմից Դոնբասի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքի ընդունմանը:
Փաստաթղթի հեղինակը Ներկայացուցիչների պալատի՝ սպառազինության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովարդ Մակկեոնն է:
Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 16-ի կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների գործով նախաքննություն է ընթանում:
Այս մասին նշված է Կոսովոյի կառավարության կայքում:
Պատժամիջոցների նոր փաթեթն իրենում ներառելու է 19 կետ:
«Նորաթուխ» հայրիկն ասաց, որ ինտերնատում է ծանոթացել կնոջ հետ ու արդեն 6 տարի է շատ սիրում են միմյանց: «Ոչ ոք չէր սպասում, որ այդ կինը կհղիանա, բժիշկներն էլ զարմացել էին, ապշել էին, երբ պարզեցին, որ կինն արդեն 6 ամսական հղի է»:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում ութ չափաբաժին (մեկ չափաբաժինը ներառում է 200 մլ կաթ կամ յոգուրտ, 20գ պանիր, 25 գ սերուցք կամ 7գ կարագ) կաթնամթերք օգտագործողները 23% -ով ավելի քիչ են բախվում դիաբետի խնդրի հետ:
Ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 112-րդ կմ-ում՝ Արենի-Արփի գյուղերի մոտակայքում, հայտնաբերվել է կայանված ավտոմեքենա, որի վարորդը բացակայում է:
Նախ` ինչպես ճանաչել, թե որն է սրտի կաթվածը: Հնարավոր է, որ սրտի զարկերը չլինեն սովորականի նման՝ լինեն կամ շատ արագ, կամ արագ ու անմիջապես դանդաղ: Սա մեկ: Երկրորդը՝ կարող է ծանրություն զգաք կրծքավանդակի շրջանում, սկսեք ծանր շնչել կամ ընդհանրապես չկարողանաք խորը շունչ քաշել: Այս ախտանիշների դեպքում պետք չէ խուճապի մատնվել, պարզապես պետք է գործի դնել ունեցած գիտելիքները: Սկսում եք հազալ անընդհատ ու շատ ուժեղ: Ամեն անգամ միչև հազալը խորը շունչ քաշեք, հետո արտաշնչեք:
«Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է, որտեղ ինչ-որ տարրեր թուլացել են: Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար: Իհարկե, մի բան պետք է ընդունել՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներն արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից լավագույն շրջանն էր: Դրսից ֆինանսական հոսքը, ինչո՞ւ չէ, թե՛ նախկինում իրականացված բարեփոխումների, թե՛ արտաքին ու ներքին համեմատական կայունության, ու թե՛ նաև այդ ժամանակահատվածում ձևավորված կոռուպցիոն, սակայն արդյունավետ գործող համակարգը տվեցին որոշակի արդյունք»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
Հիմա ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտնվել են այնպիսի վիճակում, որ ստիպված են կամ հետևել ԲՀԿ-ի թելադրանքին ու սպասել, թե ո՞ւմ հրաժարականը կպահանջի Գագիկ Ծառուկյանը, կամ հրաժեշտ տալ քառյակ/եռյակին, այսինքն՝ հայտնվել լուսանցքում:
Համացանցում է հայտնվել Սերգեյ Զվերևի նոր՝ «Այո, այո, այո սա Կովկասն է» երգը: Երգի պրեմիերան եղել է օրեր առաջ, սակայն երգը համացանցում արդեն հասցրել է ունենալ 40,000 դիտում:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի-Թաղի կամրջի մոտ զենք է թողնում:
Խոսքերի հեղինակն է սեվամորթ երգչուհի Շիոման, երաժշտության հեղինակը` Սերգեյ Գալստյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարաողական հիմնարկ։
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ին կթույլատրվի 2014-2015 ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը անգլերեն լեզվով` 3 տարի ժամկետով:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին:
Ըստ էության, այսօր շատ անշնորհակալ գործ է տեխնիկական զարգացումների հարցում կանխատեսումներ անել, որովհետեւ տեխնիկան զարգանում է շատ սրընթաց։ Եվ վաղուց չէր, որ հայեցակարգի վրա էինք դեռ աշխատում, այն ժամանակ երաշխավորված կայուն տեխնիկանան ստանդարտ՝ հանդես էր գալիս MPEG-2-ը, որովհետեւ MPEG-4-ը դեռ գրանցված եւ օրինականացված չէր, լայն օգտագործվող էր, բայց այդուհանդերձ դեռեւս նրա վերաբերյալ Հեռահաղորդակցության միջազգային միությունը եւ այլ մարմիններ որոշում չէին կայացրել, չէին տվել նրա ծննդականը, որպես ընդունելի գործող ստանդարտ։
Տիկնոջ երկու երեխաներն էլ հաշմանդամություն ունեն. «Տղաս 19 տարեկան է, չի կարողանում շարժվել, խոսել, ինքնուրույն հաց ուտել»:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ին, որը հայտնել է, որ ոմն Արամ իրեն ծեծի է ենթարկել:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 407.2 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.36%-ով կամ 1.48 դրամով։
Գյումրին վարպետաց քաղաք է: Արվեստագետներ, արհեստավորներ, բանվորներ. նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր գույնն ու ձևավորել քաղաքի ներկապնակը:
Հայտնաբերվածի վերաբերյալ Հովհաննես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը՝ «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: