Բաժիններ՝

Տուն-ինտերնատի 48-ամյա կինը հղի է նույն ինտերնատի 69-ամյա բնակչից. aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները երեխայի են սպասում: Նյարդահոգեբանական այս տուն-ինտերնատի 48-ամյա մի բնակիչ արդեն 6 ամիս է` հղի է, երեխայի հայրը եւս այս ինտերնատի բնակիչ է, նա 69 տարեկան է: 69-ամյա այս տղամարդն իր սիրո պատմությունը պատմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ու այլ հյուրերին, որոնք այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին: «Նորաթուխ» հայրիկն ասաց, որ ինտերնատում է ծանոթացել կնոջ հետ ու արդեն 6 տարի է շատ սիրում են միմյանց: «Ոչ ոք չէր սպասում, որ այդ կինը կհղիանա, բժիշկներն էլ զարմացել էին, ապշել էին, երբ պարզեցին, որ կինն արդեն 6 ամսական հղի է»:

69-ամյա տարեց այս տղամարդը, չնայած շատ ուրախ է, որ սիրելի կնոջից երեխա է ունենալու, սակայն, ինտերնատի աշխատակիցներն ասացին, որ, հավանաբար, նորածնին հնարավոր չի լինի նույն ինտերնատում պահել, երեխային գուցե` մանկատուն տեղափոխեն: Այս տուն-ինտերնատը մասնագիտացված է, բնակիչները հոգեկան խնդիրներ ունեն, ընդ որում, այստեղ բնակվում են 18-ից բարձր անձինք, ուստի նորածնին չի կարելի այստեղ պահել: Արտեմ Ասատրյանը խոստացավ` հենց երեխան ծնվի, ծնողները նախարարից նվեր կստանան:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս