Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել սիրիացի ապստամբներին օգնելու պլանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել սիրիական չափավոր ընդդիմության համար սպառազինություն ու վարժանքներ ենթադրող պլանը:

Փաստաթղթի հեղինակը Ներկայացուցիչների պալատի՝ սպառազինության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովարդ Մակկեոնն է: Այժմ այն պետք է հավանության արժանանա սենատորների կողմից և ստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում (Սենատ) քվեարկությունը կարող է իրականացվել այսօր: Սրանից առաջ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ եթե պլանը հավանության արժանանա Կոնգրեսում, ապա դրա իրագործումը կսկսվի 2015 թվականից:

Ակնկալվում է, որ վարժանքներում կներգրավվի 5000 սիրիացի: Վաշինգտոնը հուսով է, որ ծրագիրը կօգնի պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930