Բաժիններ՝

Կոսովոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի կառավարությունը երեկ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին նշված է Կոսովոյի կառավարության կայքում:

Պրիշտինայում հայտարարել են, որ նման որոշումը բխում է միջազգային կանոնակարգի շահերից և կոչված է պատժել Ռուսաստանին՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի ու նրա ինքնիշխանության խաթարման համար: Սահմանափակումները մտցվել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ փոխգործակցությամբ:

Կոսովոյի կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ բան նշված չէ, թե ինչպիսի պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ և ինչպես են կիրառվելու դրանք:

Մոսկվայի ու Պրիշտինայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ Կոսովոյից ապրանքները չեն կարող մատակարարվել Ռուսաստան, քանի որ վերջինս տվյալ տարածաշրջանը համարում է Սերբիայի անքակտելի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930