Իսպանիան Patriot զենիթա-հրթիռային համալիրի մարտկոց ու զինծառայողներ կուղարկի Թուրքիա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում կփոխարինի Նիդերլանդներին՝ Թուրքիա ուղարկելով Patriot զենիթա-հրթիռային համալիրի մարտկոց ու զինծառայողներ:

Այդ համալիրները կտեղակայվեն Իրաքի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմաններին, և նրան կպաշտպանեն այդ երկրներից հնարավոր օդային հարձակումներից ու բալիստիկ հրթիռների արձակումներից:

Մորենեսն ընդգծել է, որ Patriot համակարգերը Թուրքիա ուղարկելու հարցը քննարկվել է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, որոշվել է Թուրքիա ուղարկել Patriot 6 համալիր ու 130 զինծառայող:

Թուրքիան Patriot-ներ ստանալու խնդրանքով ՆԱՏՕ-ին դիմել է 2012 թվականին: Նիդերլանդներն այժմ որոշել է 2015 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից հետ կանչել իր տրամադրած երկու Patriot-ները՝ չերկարաձգելով դրանց առաքելության ժամկետը: Մինչդեռ ԱՄՆ-ի ու Գերմանիայի տրամադրած երկուական Patriot-ները Թուրքիայում կմնան դեռ մոտ 1 տարի:

Տեսանյութեր

Լրահոս