Բաժիններ՝

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը անգլերեն լեզվով ուսուցանելու թույլտավություն կստանա

«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ին կթույլատրվի 2014-2015 ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը անգլերեն լեզվով` 3 տարի ժամկետով: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում։ Որոշմամբ նաև սահմանվում է, որ ծրագիրն իրականացվում է ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ներկայումս ՀՀ-ում «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներին համապատասխան օտար լեզվով կրթություն իրականացնելու իրավունք ունեն «Քվանտ» վարժարանը և «Դիլիջանի միջազգային դպրոցը»: «Քվանտ» վարժարանը ՝ Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն անգլերեն լեզվով իրականացնելու թույլտվություն ստացել է ՀՀ կառավարության 1 սեպտեմբերի 2011 թվականի N 1335-Ա որոշմամբ:

Ինչպես նշվում է պաշտոնական հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ՀՀ-ում իրականացնել միջազգային հանրակրթական ծրագրեր, որոնք կնպաստեն կրթության որոկի բարձրացմանը: Ավելի մեծ թվով սովորողներ հնարավորություն կստանան օտար լեզվով և միջազգային ծրագրերով ուսումնառելու և հետագայում կրթություն ստանալու օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող բուհերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս