Բաժիններ՝

Մարմնական վնասվածք պատճառողը ներկայացել է խոստովանությամբ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ին, որը հայտնել է, որ ոմն Արամ իրեն ծեծի է ենթարկել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1978 թ. ծնված Արամ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 4-րդ միկրոշրջանի թիվ 47 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Գագիկ Մ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս