Բաժիններ՝

Հայ հրաձիգները նվաճեցին ևս 3 մեդալ

Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունը:

Երեկ` սեպտեմբերի 17-ին վազող թիրախ (10 մ.30+30 կրակոց) մրցաձևի մարզիկներն ավարտել են վարժությունը:

Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից կիսաեզրափակիչ են անցել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները. 1-ինն էր ֆինլանդացի Յանի Սուորանտան` 568 միավորով, 2-րդը նույպես ֆին Միկա Կինիսիավին էր 562 միավորով, 3-րդը Ռազմիկ Մինասյանը 555 միավորով, 4-րդը Շանթ Սարգսյանը 283 միավորով:

Հայաստանի թիմը Հովհաննես Խաչատրյանի հետ միասին, ով գրավել է վերջին տեղը` 512 միավորով, գրավել է թիմային 3-րդ տեղը:

Կարդացեք նաև

Կիսաեզրափակչում Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություններ են կրել ֆին մարզիկներից և շարունակել պայքարն իրար դեմ: Կիսաեզրափակչում Ռազմիկ Մինասյանը հաղթել է Շանթ Սարգսյանին 6:1 հաշվով, այդպիսով` արժանանալով բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան, իսկ փոխչեմպիոնի` Միկա Կինիսիավին:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում 1-ին հորիզոնականով եզրափակիչ են անցել հունգարացի Վերոնիկա Մաջոռը` 372 միավորով, նրան հետևել է հայազգի Լիլիթ Մկրտչյանը` 359 միավորով, 3-րդը քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբը` 348 միավորով, 4-րդը` ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը` 340 միավորով: Կիսաեզրափակչում Լիլիթը 6:4 արդյունքով հաղթել է քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբին, իսկ եզրափակչում ոսկու համար պայքարում, պարտվել է Վերոնիկա Մաջոռին 6:2 հաշվով այդպիսով արժանանալով աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալի, բրոնզին արժանացել է Ֆլորենս Լուիսը: Լիլիթ Մկրտչյանի և Ռազմիկ Մինասյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:

Հիշեցնենք, որ բացի վերջին նվաճած արծաթե, բրոնզե և թիմային բրոնզե մեդալներից Հայաստանն նախորդ օրերի վարժություններից ուներ անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ:

ՀՀՖ մամլո քարտուղար Լաուրա Ավետիսյան

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս