Բաժիններ՝

Պորոշենկոն խելքի չգալու դեպքում կկիսի Յանուկովիչի ճակատագիրը. Յարոշ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Աջ սեկտոր» արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն «խելքի չգալու» դեպքում կարող է արժանանալ Ուկրաինայի նախագահի պաշտոնից գահընկեց արված Վիկտոր Յանուկովիչի ճակատագրին:

Յարոշն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ այդպես արձագանքելով Գերագույն ռադայի կողմից Դոնբասի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքի ընդունմանը.

«Եթե Պյոտր Պորոշենկոն խելքի չգա, ապա մենք Ուկրաինայում կունենանք նոր նախագահ ու գլխավոր հրամանատար: Եթե որևէ մեկը չի հավատում դրան, թող նամակ գրի Յանուկովիչին: Նա կհաստատի, որ անիրագործելին դառնում է իրագործելի»:

Յարոշը խորհրդարանի ընդունած տվյալ օրենքը որակել է որպես «ապազգային», իսկ տվյալ հարցի շուրջ գաղտնի քվեարկությունը՝ «որևէ նշանակություն ու իրավական ուժ չունեցող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930