Բաժիններ՝

Չինաստանը որոշել է թերթաքարային գազի արդյունահանման ծավալը մեծացնել 150 անգամ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի հողատարածքների ու բնական պաշարների նախարարությունը կանխատեսում է թերթաքարային գազի արդյունահանման կտրուկ մեծացումը: Խոսքը գնում է ներկայումս արդյունահանվող 200 միլիոն խորանարդ մետրը մինչև 2020 թվականը 30 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին:

Այս նախագծի իրագործման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը Չինաստանի տեխնոլոգիական հետամնացությունն է: Թերթաքարային գազի արդյունահանման համար պահանջվում են մեծ քանակությամբ ջրային պաշարներ, սակայն Չինաստանում արդեն իսկ զգացվում է խմելու ջրի պակաս:

Բացի այդ, երկրում չկա խողովակաշարերի զարգացած ցանց, որը հնարավորություն կտար գազն անմիջապես հասցնել սպառողին: Եվ այնուամենայնիվ, թերթաքարային գազի արդյունահանումը կտրուկ կաճի, եթե Չինաստանը ստանա անհրաժեշտ տեխնոլոգիաներ:

Կանխատեսվում է, որ արդեն հաջորդ տարի Չինաստանը թերթաքարային գազի արդյունահանման ծավալը կմեծացնի մինչև 6.5 միլիարդ խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս