
Ֆրանսուա Օլանդը Փարիզում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Փարիզում գտնվող Ելիսեյան պալատում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրն Օլանդը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այսօր երեկոյան Փարիզում տեղի է ունենալու Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերի միջև երկխոսություն ապահովելն է՝ կապված երկու ամիս առաջ իրավիճակի սրման հետ:
Այցի շրջանականերում տեղի է ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: