Բաժիններ՝

Ո՞վ է ջարդում Իջևանի տույաները

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից tesankyun.am-ը տեղեկացել է, որ հոկտեմբերի 25-ին քաղաքի Անկախության փողոցում  ջարդված տույա են հայտնաբերել:  Նա ասաց, որ  10 օր առաջ նույն  փողոցում տույայի 2 ծառ են ջարդված գտել:

Քաղաքապետն այդ կապակցությամբ  դիմել է  ոստիկանության Իջեւանիբաժին:  Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է:  Քաղաքապետարանը  12 հատ տույա է  գնել եւ դրանք տնկել Իջեւանում: Դրանք  լավ են հարմարվել  եւ  բավական  աճել են: Քաղաքապետը  մտավախություն ունի, որ մնացած ծառերն էլ կարող են բարբարոսության զոհ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս