ԱՄՆ-ը մտադիր չէ Աֆղանստանից դուրս գալուց հետո ռազմաբազաներ հիմնել Կենտրոնական Ասիայում
BNews.kz-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի պլանավորում ռազմաբազաներ ստեղծել Կենտրոնական Ասիայիում և մինչև ընթացիկ տարեվերջ պլանավորում է Աֆղանստանից դուրս բերել զորքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Հոգլանդը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մտադիր չէ մոտ ապագայում բախտի քմահաճույքին թողնել Աֆղանստանը: Հոգլանդը վստահեցրել է, որ դա ընդհանրապես չի նշանակում, թե իրենք ցանկանում պահպանել Աֆղանստանում իրենց ներկայությունը, ռազմաբազաները կամ ռազմական ներկայության մյուս տիպերը.
«Մենք ամուր հարաբերություններ ունենք տվյալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, սակայն դա չի նշանակում, թե մենք ունենք այդ տարաշրջանի երկրների հանդեպ ունենք կայսերական ցանկություններ»: