Մենք խախտել ենք Սաակաշվիլու անդորրը և շարունակելու ենք խախտել այն. Գարիբաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ամփոփելով իրենց երկամյա կառավարման արդյունքները, հայտարարել է, որ իշխանության համար չափազանց կարևոր է ժողովրդի հետ համաձայնության մեջ լինելը.
«Մեր քաղաքացիները գնալով ավելի են համոզվում, որ իրենց հետևում կանգնած է պետությունը: Այո՛, մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքն ու առողջությունը:
Մենք ի սկզբանե կատարել ենք ընտրություն և չենք տատանվել որևէ րոպե, չենք դրել այսպիսի հարց. բազմամիլիոնանո՞ց նստավայր, թե՞ մեր համաքաղաքացիների կյանքը: Ես հիշեցնեմ, որ Սաակաշվիլին 600 միլիոն է ծախսել նրա համար, որպեսզի հարմարավետ դարձնի իր նստավայրը:
Բնականաբար, մենք խախտել ենք այդ մարդու անդորը, և ավելի շատ կխախտենք այն, սակայն առավել հարմարավետություն կպատճառենք քաղաքացիներին: Դրանք կատարելապես տարբեր արժեքներ են:
Մեր իշխանության համար բավական կարևոր է ժողովրդի հետ համաձայնության մեջ գտնվելը, քանի որ այդ այդ պայմանավորվածությամբ մենք պետք է կառուցենք մեր ապագան»: