Օլանդն ու Ալիևը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» իրագործման հարցը

Ադրբեջանական Azertag լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և գոհունակություն են հայտնել դրանց մակարդակի կապակցությամբ:

Կողմերն ընդգծել են օդատիեզերական արդյունաբերության, ռազմատեխնիկական ոլրտում, կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների առկայությունը:

Քննարկվել են նաև «Հարավային միջանցք» էներգետիկ նախագծի իրագործման հարցը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային ընթացիկ գործընթացը:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ արդեն իսկ կայացել է նաև Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, իսկ եռակողմ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031