Դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ անդրավարտիքի միջից հայտնաբերել են դեղահաբի կտորներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված և 700 միլիգրամ «B 8» դաջվածքով դեղահաբի կտորներ:

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031