
Միջազգային կոալիցիան կենտրոնացել է միայն Քոբանիի վրա. Էրդողան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համարում է, որ միջազգային կոալիցիան չափազանց շատ է կենտրոնացել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սիրիայի Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի վրա, և որ նա պետք է ուշադրությունը դարձնի մյուս շրջանների վրա.
«Ինչու է ողջ ուշադրությունը կենտրոնացած միայն Քոբանիի վրա, ինչը չի կարելի ասել այնպիսի քաղաքների համար, ինչպիսիք են Իդլիբը, Համան կամ Հոմսը՝ հաշվի առնելով այն, որ Իրաքի տարածքի մոտ 40 տոկոսը գտնվում է «Իսլամական պետության» կողմից»: