Գալուստ Սահակյանը չի հրաժարվի իշխանությունից՝ հակառակ Ծառուկյանի (տեսանյութ). 1in.am

Եռյակի անդամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը zham.am-ին տված հարցազրույցում ասել է. «Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու»:

Այսօր Նոտարական պալատի բացմանը «Առաջին լրատվական»-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց, թե ի՞նչ ծրագրեր ունի առաջիկա 10 տարվա համար, քանի որ, ըստ Գագիկ Ծառուկյանի, ինքն այլևս իշխանություն չի լինելու: «Ես ընդհանրապես ամբողջ կյանքի՝ և ժողովրդի, և ազգի համար շատ մեծ ծրագրեր ունեմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, ըստ Ծառուկյանի, այլևս նույն դեմքերը, նաև ինքը չեն լինելու իշխանության մեջ, հակադարձեց. «Դուք ավելի շատ ինձ լսեք»:

Տեսանյութեր

Լրահոս