Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:
Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Առավել ևս էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներից հետո, որոնց պատճառով անգամ ամռան ամիսներին տնակային ավաններում հոսանքազրկումները կրում էին համատարած բնույթ: Ձմռան վառելիքի տրամադրումը անօթևան ընտանիքների սոցիալական վիճակի մի փոքր մեղմելուն միտված առավել քան կարևոր ձեռնարկ է:
Չմոռանանք, որ չջեռուցվող վագոն-տնակներում գրեթե նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման բարեգործական ամենամյա ձեռնարկր, որին նախորդ տարիներին աջակցություն ցուցաբերեցին Հայաստանի և արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ, բարեգործական մի շարք կազմակերպություններ ու անգամ օտարերկրացիներ:
«Շիրակ կենտրոնը», անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի մեկնարկի մասին: Մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել ու մասնակցություն ցուցաբերել բարեգործական այս կարևորագույն ձեռնարկին: «Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին: Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.
57A: Beneficiary Bank ProCredit Bank CJSC Yerevan, Armenia SWIFT:
PRCBAM22
AMD – 253050026090-0010
EUR – 253050026108-0012
RUB – 253050026116-0013
1. «ՄԻ ԼՈՒՅՍ, ՄԻ ՀՈՒՅՍ» բարեգործական հիմնադրամ,Լոս Անջելոս -100 պարկ
2. Հեղինակ-կատարող, երգահան Արթուր Մադոյան և ամերիկահայ գործարար, բարերար Էլվիս Մադաթյան, Լոս Անջելոս -100 պարկ
3. «Գոլոլեան Հիմնադրամը», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada, www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի աջակցությամբ- 400 պարկ