Բաժիններ՝

ՌԴ ԱԻՆ-ը պատրաստվում է հումանիտար նոր ավտոշարասյուն ուղարկել Դոնբաս

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ԱԻՆ-ը պատրաստվում է հումանիտար հերթական ավտոշարասյունն ուղարկել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերին: Պատրաստ լինելու դեպքում այն նույնպես կշարժվի Ուկրաինայի արևելք:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Շլյապկովը: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են տվյալ հարցի շուրջ աշխատել բոլոր ինստիտուտների, այդ թվում նաև Կարմիր խաչի հետ:

Հումանիտար նոր ավտոշարասյան ուղարկման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Ռուսական հումանիտար չորրորդ ավտոշարասյունը Մերձմոսկովյան մարզից ուղարկվել է հոկտեմբերի 28-ին:

Ինչպես և նախորդ դեպքերում, Ուկրաինայի կառավարությունն իրազեկված չի եղել դրա ուղարկման մասին: Ռուսական բեռնատարները սահմանը հատել են առանց ուկրաինական իշխանությունների համաձայնության ու առանց ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների ուղեկցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս