
Ուկրաինան 2016 թվականին կարող է լիովին հրաժարվել ռուսական գազ գնելուց. Յացենյուկ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պատրաստել Լեհաստանից եկող գազատարի նախագիծը, որպեսզի 2016 թվականից գազի մատակարարումներն իրականացվեն միայն ԵՄ-ից: Այս մասին նշված է Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքում:
Յացենյուկն իրատեսական է համարել, որ այդ գազատարը շահագործման հանձնվի 2016 թվականին: Յացենյուկը հուսով է, որ նոր գազատարով Ուկրաինան կկարողանա օրական ստանալ հավելյալ 80 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը փաստացիորեն նշանակում է, որ իրենք անհրաժեշտ ողջ գազը կգնեն ԵՄ-ի անդամ երկրներից: