
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
Նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.50C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.20C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն