
Միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծում է, որ միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը: Գարիբաշվիլին այս մասին հայտարարել է բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ արևմտյան առաջնորդները պետք է «ուղիղ երկխոսություն» սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջակետ դնեն Ուկրաինայի ճգնաժամին.
«Առանց երկխոսության չի կարգավորվի այդ հակամարտությունը, պետք է ուղիղ երկխոսություն տեղի ունենա Ռուսաստանի առաջնորդի հետ: Բանակցությունները պետք է վարեն արևմտյան առաջնորդները»:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը, իսկ այնպիսի կասկածելի քայլերը, ինչպիսին է Ուկրաինային արևմտյան սպառազինություն մատակարարելը, միայն պարունակում են պատերազմի սրման ռիսկ: