Բաժիններ՝

Այսօր անցկացվում է Ուկրաինայի 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստն անցկացվում է այսօր: Խորհրդարանի նիստը բացելու է նրա գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Պատգամավորներն այսօր երդում կտան:

8-րդ գումարման Գերագույն ռադայի կազմում ընդգրկված է 423 պատգամավոր: Նոր խորհրդարանի աշխատանքային նստաշրջանի առաջին օրը կձևավորվեն խորհրդարանական հանձնաժողովները:

Փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ կառավարության ու հանձնաժողովների ձևավորման հարցերը կդիտարկվեն, երբ բոլոր պատգամավորները կտան երդում և կհստակեցվեն կոալիցիոն համաձայնագրերի մասին առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս