Բաժիններ՝

Ռուսաստանը հումանիտար օգնության նոր շարասյուն է ուղարկում Դոնբաս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մերձմոսկովյան Նոգինսկից Ռոստովի մարզի ուղղությամբ է շարժվել Դոնբասի համար հումանիտար օգնություն փոխադրող նոր ավտոշարասյունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլոգ Վոռոնովը:

Նրա խոսքերով՝ հումանիտար շարասյունը բաղկացած է մոտ 60 բեռնատարից, որոնք Դոնբասի բնակիչներին կհասցնեն տանիքածածկման նյութեր, ապակի, սննդամթերք: Ընդգծվում է, որ շարասյունն օրեր անց կհասնի Ռոստովի մարզ, ուր և կձևավորվի ընդհանուր շարասյունը և հումանիտար օգնությունը կհասցվի Դոնբասի բնակիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ՌԴ ԱԻՆ-ը պլանավորում է Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչների համար հումանիտար նոր շարասյուն ուղարկել նոյեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930