
Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի ինքնաշեն տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.10-ին, մարվել՝ 02.40-ին:
Պարզվել է որ այրվել են Սոս Սարգսյան փողոցի թիվ 10 տնակի հատակը և միջնապատը (27քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն