Բաժիններ՝

Հռոմի պապը պատրաստ է բանակցել «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ

Բրիտանական Тhe Telegraph թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «դռները մշտապես բաց են»՝ խաղաղ նախաձեռնությունների համար, սակայն խոստովանել է, որ «Իսլամական պետության» հետ բանակցությունները կլինեն բարդ:

Հռոմի պապը պլանավորում է դիմել «Իսլամական պետության» ներկայացուցիչներին, եթե դա կօգնի Սիրիայում ու Իրաքում խաղաղության հաստատմանը. «Ես երբեք չեմ ասում, որ ամեն ինչ կորած է, երբեք: Միգուցե երկխոսությունն անհնար է, սակայն երբեք չի կարելի փակել դուռը»:

Ավելի վաղ սպառնալիքներ են հնչել, որ Հռոմի պապը կարող է թիրախ դառնալ «Իսլամական պետության» համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս