Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ. Ջեմիլ Չիչեքը՝ Հայոց ցեղասպանության մասին
Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն Ալբանիայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խնդրին.
«Մոտենում է 2015 թվականը, և ջանքեր են գործադրվում համայն աշխարհը Թուրքիայի դեմ հանելու ուղղությամբ՝ կապված 1915 թվականի ցեղասպանության հետ: Հայաստանին չի հաջողվի իր գործունեությամբ աշխարհին խաբել, որ 1915 թվականի իրադարձությունները ճանաչվեն որպես հայերի ցեղասպանություն:
Վերջին շրջանում հայկական լոբբին ակտիվացրել է իր ջանքերը, որպեսզի աշխարհի երկրների խորհրդարանները 1915 թվականի դեպքերը ճանաչեն որպես ցեղասպանություն: Մենք պատրաստ ենք բացել արխիվներն ու վերստին հետազոտել 1915 թվականի դեպքերը:
Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ, սակայն խորհրդարանները միջազգային քրեական դատարաններ, գիտնականների, պատմաբանների խմբեր չեն: Այդօրինակ գործերը չեն գտնվում խորհրդարանների գործառույթներում: Խորհրդարանների գործառույթներն են խաղաղության, բարեկամության, քաղաքական հարաբերությունների ամրագրելը, ներկան ու ապագան կառուցելը»: