Ֆերգյուսոնում սևամորթ Մայքլ Բրաունին սպանած Դարեն Ուիլսոնը կարող է լքել ոստիկանությունը
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկան Դարեն Ուիլսոնը, ով օգոստոսին սպանել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին, պլանավորում է լքել ոստիկանության դեպարտամենտը: Այս մասին հայտարարել է Ուիլսոնի փաստաբանը. «Հարցը ոչ թե «եթե»-ի մեջ է, այլ՝ «երբ»-ի»:
Փաստաբանը չի բացառել, որ Ուիլսոնն ընդհանրապես կարող է հեռանալ ոստիկանությունից: Օգոստոսի 9-ին Ուիլսոնը Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում սպանել է Մայքլ Բրաունին, ով չի եղել զինված: Միջադեպը հանգեցրել է բողոքի զանգվածային ակցիաների ու անկարգությունների:
Նոյեմբերի 24-ին դատարանն արդարացրեց ոստիկանին: Դատարանի այդ որոշումը զանգվածային նոր ակցիաների տեղիք է տվել Ֆերգյուսոնում, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս քաղաքներում: