Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կարևոր դեր կխաղա «Ասիա-Կովկաս-Եվրոպա» տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում. Գարիբաշվիլի

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղով փորձնական գնացքն անցնելու է այս տարեվերջին, իսկ երկաթուղին ամբողջովին շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Այս մասին երեկ Թբիլիսիում անցկացված վրաց-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Ֆորումին մասնակցել է նաև Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի գլխավորած պատվիրակությունը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ այդ երկաթուղին կարևոր դեր կխաղա «Ասիա-Կովկաս-Եվրոպա» տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում և կրկնակի կկրճատի տվյալ ուղղությամբ բեռնափոխադրումների ժամանակը.

«Այդ երկաթուղին ուղիղ կերպ միմյանց կկապի Վրաստանն ու Թուրքիան, իսկ Մարմարա ծովի տակով անցնող թունելի միջոցով ուղիղ կապ կստեղծվի Արևելքի ու Եվրոպայի միջև»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի տարածքում դադարեցվել են ԲԹԿ-ի կառուցման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930