Պուտինը Պորոշենկոյին սպառնացել է նոր հարձակմամբ. աղբյուր
Insider-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց ձևով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին սպառնացել է նոր հարձակմամբ, եթե Ուկրաինան չհրաժարվի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ինչպես նաև եթե չճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմում առկա աղբյուրը հայտնել է, որ Պորոշենկոն մեկուկես ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ինչից հետո բավական ճնշված վիճակով եկել է Պյոտր Պորոշենկոյի բլոկի խմբակցության նիստին: Նիստի ավարտին սպասող լրագրողները տեսել են, թե ինչպես է նախագահի աշխատակազմից հեռանում Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:
Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է. «Խնդիր կա Ռուսաստանի հետ: Նրանք սպառնում են հարձակում սկսել ու պահանջում են ճանաչել անջատողական հանրապետությունները, ինչպես նաև հրաժարվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց»: