Բաժիններ՝

Թուրքական դատարանը ԶԼՄ-ներին արգելել է լուսաբանել կոռուպցիոն գործով անցնող նախկին նախարարների հետաքննությունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայի՝ ծանր հանցանքները քննող 7-րդ դատարանը ԶԼՄ-ներին արգելել է լուսաբանել կոռուպցիոն գործով անցնող նախկին չորս նախարարների նկատմամբ խորհրդարանական հետաքննումը:

Խոսքը գնում է նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործով անցնող ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերի, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի հարցերով նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի ու Եվրամիության հարցերով նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշի մասին:

Թուրքիայի լրագրողների համայնքը (TGC) հայտարարել է, որ դատարանի այդ որոշումը գրաքննություն է, ինչին ականատես չեն լինում ժողովրդավարական վարչակարգերի դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս