Հնագետները Դիարբեքիր ու Մարդին քաղաքների միջև ընկած այդ ամրոցում պեղումներ կատարելիս հայտնաբերել են տասնյակ մարդկանց ոսկորներ:
Այս պահին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է. այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ:
Էրդողանը հայտարարել է, որ եթե Գյուլենը մաքուր է և վստահ է իր անմեղության մեջ, ապա նա պետք է վերադառնա Թուրքիա:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին՝ Կրասնոդարում:
Ռուսաստանին անհրաժեշտ է ուժեղ ու կայուն Ուկրաինա, կանխատեսելի և տնտեսական պլանում կայացած գործընկեր, և ոչ թե «աղքատ ազգական», որը մշտապես կանգնած է ձեռքն առաջ պարզած վիճակում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 11 :00–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան – Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուք է:
MELTEM-3 ռազմածովային նախագծի շրջանակներում Թուրքիայի ռազմածովային ուժերը 2017-2018 թվականներին ստանալու են ATR-72 600 ծովային պարեկության 6 ինքնաթիռ:
Ռեժիսոր Սթիվ Մաքքուինիի «Ստրկության 12 տարի» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես 2013 թվականի լավագույն ֆիլմ:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը տեղյակ է դստեր՝ 19-ամյա Ս. Քոչարյանի ինքնասպանություն գործելու դեպքի մասին:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ դիմակայությունում իրենք միայնակ չեն:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերջինիս ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի երկաթուղային վարչության տնօրեն Մոհսուն Փուրսեիդ Աղաին:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պայմանագրային-իրավական բազան:
Հայ հայտնիները՝ Սոֆի Մխեյանը, Սոս ջանիբեկյանը, Վարդան Բադալյանը, Յանա Դանիելյանը, Սարգիս Ավետիսյանը, Անի Երանյանը եւ շատ ու շատ ուրշներ, իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են անում բոլորին, որպեսզի օգնեն Կարենին:
Մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ղրիմն արդեն ունի սեփական ռազմածովային ուժեր:
Մարտի 3-ին, ժամը 06.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաններ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ուկրաինա է ուղարկել իր տեղակալ Յան Էլիասոնին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մերկելի ու Պուտինի հեռախոսազրույցը կայացել է երեկ:
Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ՆԳՆ-ի՝ թմրանյութերի դեմ պայքարի շտաբի ղեկավար Ալի Մոաեդին:
G7-ի երկրները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այցից առաջ Նեթանյահուն հայրենակիցներին խոստացել է տուրք չտալ արտաքին ճնշմանը:
Այցի ընթացքում Ֆյուլեն պետք է հանդիպեր Վրաստանի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի հետ:
«Որոշվում է պետական սահմանը փակելու եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար խիստ հսկողություն սահմանելու հարցը», – նշել է Յարեման:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով 40 QO 001 համարանիշով Infiniti-ն հայտնվել էր ճանապարհի մեջտեղի հատվածում և պոկվել էր նրա անվահեծանը: «ГАЗель» -ն էլ սպասարկում է թիվ 42 երթուղին:
Երևանի քաղաքապետարանը վաճառել է Մ. Բաղրամյան փակ. 14 շենք, 162 տարածքում գտնվող նոտարական գրասենյակը: Գործարքը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսի 22-ին:
Հայաստանում գործում է իշխանական և քաղաքական համակարգ, որի դեմ պայքարելը ֆինանսապես ձեռնտու է այդ պայքարի «առաջամարտիկների» համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: