Պուտինը համաձայնվել է ԵԱՀԿ-ի հովանու ներքո խումբ ձևավորելուն՝ կապված Ղրիմի հետ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնվել է ԵԱՀԿ-ի հովանու ներքո խումբ ձևավորելուն, որը կհետաքննի Ղրիմում ստեղծված իրավիճակը:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Գեորգ Շտրայտերի խոսքերով՝ Պուտինը համաձայնել է սկսել քաղաքական երկխոսություն՝ կապված Ղրիմում ստեղծված իրավիճակի կարգավորման հետ: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է գործելու այդ խումբը, և երբ է նա սկսելու իր աշխատանքները:
Հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը Պուտինին մասնավորապես մեղադրել է միջազգային պայմանագրերի խախտման հետ: Կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մերկելի ու Պուտինի հեռախոսազրույցը կայացել է երեկ:



