Բաժիններ՝

Տիմոշենկոն հանդարտության կոչ է արել ուկրաինացիներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին հանդարտության կոչ է արել: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ դիմակայությունում իրենք միայնակ չեն. «Ռուսաստանի հետ այս դիմակայությունում մենք միայնակ չենք:

1994 թվականին Ուկրաինան Բուդապեշտի հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հետ, որոնք մեր կողմից միջուկային զենքից հրաժարվելու դիմաց հատկացրել են անվտանգության ամբողջական երաշխիքներ: Ռուսաստանն այսօր կոպտաբար խախտում է իր պարտավորությունները և ներխուժել է մեր տարածք:

Սակայն ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան երբեք չեն խախտի այդ հուշագիրը և բոլոր հնարավոր ուժերով հուսալիորեն կպաշտպանեն խաղաղությունն Ուկրաինայում: Վլադիմիր Պուտինը լավ է հասկանում, որ մեզ պատերազմ հայտարարելով՝ նա պատերազմ է հայտարարում այդ թվում նաև մեր անվտանգության երաշխավորներին՝ ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային:

Ես ցանկանում եմ ամուր ասել, որ չեմ հավատում՝ Ռուսաստանը կհատիայդ գիծը, իսկ եթե հատի էլ, ապա հաստատապես կպարտվի: Հենց դա պետք է լինի մեր ազգային հանդարտության հիմքը: Այսօր ակնհայտ է, որ եթե Ուկրաինան ավելի վաղ անդամակցեր ՆԱՏՕ-ին, ապա սկզբունքորեն անհնար կլիներ այդպիսի ագրեսիան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31