Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մեկնել է ԱՄՆ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու համար պաղեստինցիների հետ խնդիրների կարգավորման հեռանկարները:

Այցից առաջ Նեթանյահուն հայրենակիցներին խոստացել է տուրք չտալ արտաքին ճնշմանը, որն աճում է խաղաղության բանակցությունների ավարտման ժամկետի մոտենալուն զուգահեռ:

Իսրայելցիներն ու պաղեստինցիներն ամերիկացի միջնորդների ջանքերով նախորդ տարի են վերադարձել բանակցային սեղանի շուրջ: Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ նրանք խաղաղության պայմանագիր կստորագրեն 9 ամսում, ինչը սպառվում է ապրիլի 29-ին: Սակայն դա անելու որևէ ցուցիչ դեռ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31