
«Օսկար 2014»-ի հաղթողները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռեժիսոր Սթիվ Մաքքուինիի «Ստրկության 12 տարի» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես 2013 թվականի լավագույն ֆիլմ: Պրոդյուսերներից «Օսկարի» են արժանացել հենց ինքը՝ Մաքքուինին, ինչպես նաև Բրեդ Փիթը՝ երկրորդ պլանի դերի համար:
Օսկարյան գլխավոր անվանակարգում ներկայացված են եղել նաև «Խաբեություն ամերիկյան ձևով», «Կապիտան Ֆիլիպս», «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Գրավիտացիա», «Գայլն Ուոլ Սթրիթից», «Գնորդների դալլասյան ակումբ», «Նա» ֆիլմերը:
Թվով 86-րդ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ «Օսկարներ» ստացել է «Գրավիտացիա» դրաման: Մասնավորապես, Ալֆոնսո Կուարոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Էմանուել Լյուբեցկին՝ լավագույն օպերատոր: «Օսկար 2014»-ի լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ է ճանաչվել դիսնեյան «Սառը սիրտը» մուլտֆիլմը:
Օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իտալացի Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմը: Լավագույն փաստագրական ֆիլմ է դարձել 20 Feet from Stardom («Աստղ դառնալուց 20 ֆուտ հեռու»): Օրիգինալ սցենարի համար պարգևատրել են Սփայք Ջոնզին («Նա»):