
G7-ի երկրները սառեցրել են Սոչիում կայանալիք G8-ի գագաթաժողովին իրենց մասնակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ G7-ի երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա) դադարեցրել են Սոչիում G8-ի գագաթաժողովի նախապատրաստությունը:
G7-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ իրենք որոշել են սառեցնել իրենց մասնակցությունը հունիսին Սոչիում պլանավորված G8-ի գագաթաժողովին: G7-ի երկրները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և մտադիր են աջակցել ԱՄՀ-ի հետ նրա շփումներին, որպեսզի կազմվի վարկավորման նոր ծրագիր:
Նրանք պարտավորվել են շարունակել Ուկրաինային երկկողմ ու բազմակողմ օգնության փաթեթի ստեղծման վրա տարվող աշխատանքները: