Բաժիններ՝

Ջոն Քերին գիշերը կժամանի Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Կիև՝ բանակցելու համար ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ: Այդ մասին նշված է Ջոն Քերիի Twitter-յան միկրոբլոգում. «Վաղը գիշեր ես մեկնում եմ Կիև՝ երեքշաբթի այնտեղ բանակցություններ անցկացնելու համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ուկրաինա է ուղարկել իր տեղակալ Յան Էլիասոնին՝ ծանոթանալու համար այնտեղ տիրող քաղաքական իրավիճակին: Մունի տեղակալը տեղում գնահատական կտա փաստերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս