Շտեֆան Ֆյուլեն մեկ օրով հետաձգել է իր վրացական այցը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հետաձգել է իր այցը Վրաստան՝ կապված Ուկրաինայի զարգացումների հետ:

Ֆյուլեն պետք է երեքշաբթի ժամաներ Թբիլիսի՝ քննարկելու համար ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների դեպքում Վրաստանի առավելություններն ու հնարավորությունները: Այցի ընթացքում Ֆյուլեն պետք է հանդիպեր Վրաստանի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի հետ:

Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Ֆյուլեի վրացական այցը հետաձգվել է մեկ օրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31