Ուկրաինան հնարավոր է փակի Ռուսաստանի հետ սահմանը
Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման չի բացառել, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պետական սահմանը կարող է փակվել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը: «Որոշվում է պետական սահմանը փակելու եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար խիստ հսկողություն սահմանելու հարցը», – նշել է Յարեման:
Նա հաստատել է այն լուրերը, որ Ուկրաինայի արեւելքում պրոռուսական հանրահավաքների մասնակցության համար մարդիկ են բերվել Ռուսաստանից:



